ՀՀ պաշտպանության նախարարը կծանոթանա «ԿԱՄԱԶ-ի» նոր արտադրատեսակներին

Օգոստոսի 21-ին Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակություննը: Այս մասին հայտնում Է ՀՀ ՊՆ կայքը:

Այցի շրջանակներում օգոստոսի 21-ին պատվիրակությունը Նաբերեժնիե Չելնիում կծանոթանա«ԿԱՄԱԶ» հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի նոր արտադրատեսակներին, իսկ օգոստոսի 22-ին Մոսկվայում կմասնակցի «Բանակ-2017» («Армия-2017»)  միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրով ձեռքբերվելիք սպառազինության ցանկում կան նաև «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ:

Նախորդ տարի «Բանակ-2016» («Армия-2016»)  միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին մասնակցել էր ՀՀ ՊՆ տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *