ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Բանակ-2017» համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն օգոստոսի 22-ից 27-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Օգոստոսի 21-ին, Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որը օգոստոսի 22-ին մասնակցելու էր «Բանակ-2017» («Армия-2017»)  միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ ՊՆ տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրությունը մասնակցել էր նաև նախորդ տարի անցկացված «Բանակ-2016» («Армия-2016»)  միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *