Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում անցկացվող «Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ցուցահանդեսի ընթացքում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին: Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացված է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը:

«Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում հայկական տաղավարը: Նկարում հայկական արտադրության X-55M ԱԹՍ-ն է:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակություննը Մոսկվա էր մեկնել օգոստոսի 21-ին:
Այցի շրջանակներում օգոստոսի 21-ին պատվիրակությունը պետք է ծանոթանար «ԿԱՄԱԶ» հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի նոր արտադրատեսակներին:
«Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին օգոստոսի 22-ից 27-ը մասնակցում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: