Թուրքիա-Սիրիա սահմանին պայթյունի արդյունքում սպանվել է 1 մարդ

Օգոստոսի 23-ին Թուրքիայի հարավարևելյան Քիլիս նահանգում՝ թուրք-սիրիական սահմանին, պայթյունի արդյունքում սպանվել է սահմանային պատի կառուցման աշխատանքներին մասնակցող ինժեներներից մեկը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Դեպքը տեղի է ունեցել Դեմիրըշըք գյուղի մոտակայքում՝ Թուրքիայի ԶՈւ սահմանապահ տեղամասի վերահսկողության տարածքում:

Սիրիայի հետ սահմանին այս պատը Թուրքիան կառուցում է 2012 թվականից: Պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից:

Այս տարվա հունիսին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին նախատեսված է 828 կմ պատ կառուցել, որից 690 կմ է կառուցված: Նա նշել է, որ նախատեսում են պատի կառուցման աշխատանքները ավարտել այս տարվա հուլիսի վերջին, սակայն աշխատանքների ավարտի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Նշենք, որ այս տարվա օգոստոսից Թուրքիան սկսել է նաև պատ կառուցել Իրանի հետ սահմանին:

2017-ի հունվարին թուրքական Star լրատվակայքը  հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և կառավարության բնակարանաշինության վարչությունը (TOKİ) ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում 3 մ բարձրությամբ «անվտանգության պատ» կառուցելու մասին համաձայնագիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *