Արցախի ականադաշտերը մաքրող Halo Trust կազմակերպությունը հայտնում է, որ իրենք արդեն մաքրել են բնակավայրերի մոտ գտնվող, բնակչության վրա ազդող ականադաշտերի 90 տոկոսը:
Կազմակերպության նպատակն է Արցախի ամբողջ տարածքն ականներից մաքրել մինչև 2020 թվականը, նշվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ:
Կազմակերպությունն արդեն սկսել է Արցախի Մյուրիշեն գյուղի ականազերծման աշխատանքները՝ օգտվելով հանգանակությամբ հավաքված 96 հազար դոլար միջոցներից:
2016 թվականի ընթացքում «Հալո Թրաստի» մասնագետները մաքրել են 24 ականադաշտ, ինչի արդյունքում մոտ 90 հեկտար տարածք վերադարձվել է համայնքներին՝ հողագործության համար:
Ստորև կազմակերպության քարտեզն է, որում կանաչ գույնով նշված են արդեն մաքրված ականադաշտերը, կարմիրով՝ ականազերծման ենթակա հատվածները:
🍏= cleared minefields 🔴 = #minefields to be cleared in #Nagornokarabakh Our goal is to change the red dots to green by 2020 #minefreenk pic.twitter.com/QloOcUoLYT
— HALO NagornoKarabakh (@HALO_NK) January 7, 2017
Կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում 2000 թվականից: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում կազմակերպությունը վնասազերծել է ավելի քան 23 հազար ական և չպայթած զինամթերք:
We are so close to finishing the job, but we need our funding to continue to be able to achieve it.#minefreeNK #nagornokarabakh #landmines pic.twitter.com/dodWgbTHZO
— HALO NagornoKarabakh (@HALO_NK) June 29, 2017