Արցախի Մեղվաձոր գյուղի տարածք ականազերծելու համար ONEArmenia և «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունների դրամահավաքն ավարտվել է նախատեսված գումարի ամբողջական հավաքմամբ:
Thanks to your support, #RemoveLandminesfromArtsakh is 100% funded! #crowdfunding #landmineaction #LandmineFree2025 #sustainabledevelopment pic.twitter.com/wkiJo06Gfl
— ONEArmenia (@ONEArmenia) May 1, 2017
Դրամահավաքն ավարտվել է ապրիլի 30-ին, և մայիսի 1-ին Արցախի տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրող «Հալո Թրաստ» կազմակերպությունը տեղեկացրել է, որ ականազերծման աշխատանքները սկսվելու են այս շաբաթ: Դրամահավաքի ընթացքում անհայտ բարերարը կրկնապատկել է բոլոր փոխանցված գումարները:
You've done your bit now it's up to us, with your funded teams deploying to start work this week! Congrats to @ONEArmenia #safesteps https://t.co/mP0ORpymO4
— HALO NagornoKarabakh (@HALO_NK) May 1, 2017
Անհրաժեշտ 95 հազար դոլարի փոխարեն հավաքվել է 96 հազար դոլար, և այս գումարով ականազերծվելու է գյուղի մոտ 31 հազար մ² տարածք:
Այս թվերի համաձայն՝ 1000 քառակուսի մետրի մաքրման համար կծախսվի մոտ 3000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ ներկայում «Հալո Թրաստի» մյուս հանգանակությունների դեպքում նշվում է, որ 1000 քառակուսի մետրի մաքրման համար ծախսվում է ավելի քիչ՝ մոտ 2000 ԱՄՆ դոլար: