Թուրքիայի զորախումբը կշարունակի մնալ Կատարում. Թուրքիայի փոխվարչապետ

Հուլիսի 3-ին Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի պահպանել իր ռազմական ներկայությունը Կատարում: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«Որպես տարածաշրջանային անվտանգության մի մաս՝ Թուրքիան Կատարում ռազմաբազա ունի: Թուրքիան կշարունակի իր ռազմական ներկայությունը այնտեղ: Հետևաբար, սխալ է Կատարում Թուրքիայի ռազմական ներկայությունը կապել Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև եղած քաղաքական ճգնաժամի հետ: Եթե այս ճգնաժամը խորանա, ապա դրա գինը վճարելու է ոչ թե մեկ երկիր, այլ տարածաշրջանի բոլոր երկրները», — ասել է Քուրթուլմուշը:

Նա նշել է, որ խորացող չգնաժամում բոլոր երկրներն էլ իրենց վրա կրելու են Կատարի ճգնաժամի բացասական ազդեցությունը: Ըստ Քուրթուլմուշի՝ Կատարում թուրքական ռազմաբազան լրիվ այլ խնդրի առարկա է և ոչ մի առնչություն չունի Կատարի և Սաուդյան Արաբիայի խնդիրների հետ:

Ավելի վաղ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական ռազմաբազան փակելու վերաբերյալ արաբական երկրների պահանջը անհարգալից վերաբերմունք է Թուրքիայի նկատմամբ, և կոչ է արել չխառնվել երկու երկրների հարաբերություններին:

Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգեն դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Պահանջներն ամբողջությամբ այստեղ

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և նախագահը հաստատել են «Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը»  (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Կատարում: Մինչ այժմ, Թուրքիան Կատար է ուղարկել 2 խումբ, կոնկրետ քանակ հայտնի չէ: Ըստ թուրքական մամուլում շրջանառվող տվյալների առաջիկայում Կատարում թուրքական ռազմական զորախմբի թիվը հասցվելու է 1000-ի:

Հիշեցնենք, որ Կատարում ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագրի վավերացումից ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, այնուհետև նաև արաբական այլ երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *