Հունիսի 30-ին Նախիջևանում անցկացվել է ՀՕՊ զորավարժություն

Հունիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել է հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժության մարտական կրակով փուլը: Զորավարժությանը ներգրավվել են նաև օժանդակ մոտոհրաձգային ստորաբաժանումներ:  Այս մասին հայտնել է Նախիջևանի հեռուստաընկերության կայքը:

Զորավարժության ընթացքում իրականացվել են «պայմանական թշնամու գրոհը հետ մղելու» մարզումներ: Այնուհետև վարժանքներին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումները «ապահովել են ռազմական շարասյան առաջխաղացման անվտանգությունը»:

Զորավարժության ընթացքում կիրառվել են՝

  • Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). (Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում),
  • «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիր,
  • «Ստրելա-3» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ,
  • ՄՏԼԲ զրահապատ քարշակի վրա տեղադրված ԶՈւ-23-2 զենիթահրթիռային համալիրներ,
  • 120 մմ տրամաչափի ականանետներ:

1. Ս-125 «Պեչորա 2ՏՄ». մարտավարատեխնիկական բնութագրեր.

Ս-125 ԶՀՀ-ները 2ՏՄ մակարդակի արդիականացնելու աշխատանքները Բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը սկսել է 2006 թ.: 2008 թ. բելառուսական ընկերությունը Ադրբեջանի կետ կնքել է 28 միավոր Ս-125 արդիականացնելու առաջին պայմանագիր:

  • Խոցման բարձրությունը – 0,2 – 25 կմ
  • Խոցման առավելագույն արագությունը – 900 մ/վրկ
  • Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռ. – 100 կմ
Ադրբեջանի ԶՈւ Ս-125 «Պեչորա 2ՏՄ» ԶՀՀ

Ադրբեջանի ԶՈւ Ս-125 «Պեչորա 2ՏՄ» ԶՀՀ

Ադրբեջանի ԶՈւ Ս-125 «Պեչորա 2ՏՄ» ԶՀՀ-ի կառավարման մեքենա

Ադրբեջանի ԶՈւ Ս-125 «Պեչորա 2ՏՄ» ԶՀՀ-ի կառավարման մեքենա

2. «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիր՝

  • Հրթիռների քանակը՝ 6 ,
  • Հեռահարությունը՝ տարբեր (ըստ հրթիռների):
Ադրբեջանի ԶՈւ «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիր

Ադրբեջանի ԶՈւ «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիր

2. «Ստրելա-3» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ.

2008 թ. ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրին Ուկրաինայի տրամադրած զեկույցի համաձայն՝ նույն թվականին ուկրաինական կողմն Ադրբեջանին մատակարարել է 10 միավոր  9P58M Strela-3 արձակման կայան և 18 միավոր 9M36-1 Strela-3 հրթիռ:

  • Հրթիռի տրամաչափը — 72 մմ,
  • Խոցման հեռահարությունը — 500 – 4500 մ,
  • Խոցման բարձրությունը — 15 – 3000 մ,
  • Խոցման ենթակա թիրախների արագությունը — 260/310 մ/վյրկ,
  • Համալիրի հրթիռի արագությունը – 400 մ/վյրկ,
  • Մարտագլխիկի զանգվածը — 1,17 կգ:
Ադրբեջանի ԶՈւ «Ստրելա-3» դյուրակիր զենիթահրթիռային համալիր

Ադրբեջանի ԶՈւ «Ստրելա-3» դյուրակիր զենիթահրթիռային համալիր

3.  ՄՏԼԲ քարշակի վրա դրված ԶՈւ-23-2  քարշակվող զենիթային հրանոթներ

  • Սպառազինությունը՝ 23 մմ տրամաչափի զույգ հրանոթ,
  • Պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
Ադրբեջանի ԶՈւ՝ ՄՏԼԲ քարշակի վրա դրված ԶՈւ-23-2  քարշակվող զենիթային հրանոթներ

Ադրբեջանի ԶՈւ՝ ՄՏԼԲ քարշակի վրա դրված ԶՈւ-23-2  քարշակվող զենիթային հրանոթներ

Ադրբեջանի ԶՈւ 120 մմ տրամաչափի ականանետ

Ադրբեջանի ԶՈւ 120 մմ տրամաչափի ականանետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *