Իրանի և Չինաստանի ՌԾՈւ զորավարժությանը ներգրավվել է երկու երկրների 1400 զինծառայող

Հունիսի 18-ին Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում Իրանի բանակի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել բարեկամական այցով Իրան ժամանած չինական նավախմբի հետ՝ կազմված  «Չանգ չունգ» ականակիր նավից, «Չաո հու» թիկունքային ապահովման նավից և «Ջին Ժու» ռազմանավից: Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։

Զորավարժությանը ընդհանուր առմամբ ներգրավվել են 1400 զինծառայող։ Իրանական կողմից զորավարժությանը ներգրավվել են «Ալբորզ», «Ալվանդ» ականակիր նավերը և մեկ միավոր ուղղաթիռ։

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Չինական նավախումբը քառօրյա բարեկամական այցով Իրան ժամանել էր հունիսի 14-ին։

Չինական ռազմանավերը բարեկամական այցով Իրան ժամանել են նաև 2014-ի սեպտեմբերին, իսկ մինչ այդ՝2013-ի փետրվարին, Չինաստան էր այցելել Իրանի ՌԾՈւ 24-րդ նավախումբը։

Բարեկամական այցով Իրան ռազմանավեր են եկել նաև Իտալիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Պակիստանից և այլ երկրներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *