Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիսի 14-ին բարեկամական այցով Իրանի հարավային Բանդարաբաս նավահանգիստ է ժամանալ Չինաստանի ՌԾՈւ նավախումբը՝ կազմված «Չանգ չունգ» ականակիր նավից, «Չաո հու» թիկունքային ապահովման նավից և «Ջին Ժու» ռազմանավից: Նավերին ուղեկցում է նաև մեկ ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Քառօրյա այցի ավարտին երկու երկրների ռազմածովային ուժերը կանցկացնեն համատեղ զորավարժություն։

Չինական նավախումբը Իրանի Բանդարաբաս նավահանգստում, 2013թ. սեպտեմբեր

Չինական նավախումբը Իրանի Բանդարաբաս նավահանգստում, 2013թ. սեպտեմբեր

Չինական ռազմանավերը բարեկամական այցով Իրան ժամանել են նաև 2014-ի սեպտեմբերին, իսկ մինչ այդ՝2013-ի փետրվարին, Չինաստան էր այցելել Իրանի ՌԾՈւ 24-րդ նավախումբը։

Բարեկամական այցով Իրան ռազմանավեր են եկել նաև Իտալիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Պակիստանից և այլ երկրներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *