Քննարկվում է հայ-բելառուսական թիկունքային համագործակցությունը

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի թիկունքի գլխավոր վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Այցի նպատակն է քննարկել զորքերի թիկունքային ապահովման հարցեր, ինչը նախատեսված է Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով:

Ավելացնենք, որ Բելառուսի հետ Հայաստանի պաշտպանական համագործակցությունը հիմնականում դրսևորվում է բազմակողմ ձևաչափում՝ ՀԱՊԿ շրջանակներում:

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համագործակցության տարեկան ծրագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին: Մինչ այդ՝ նոյեմբերի 28-ին, Հայաստան է այցելել Բելառուսի ԶՈւ հրետանու պետի պատվիրակությունը:

Իսկ դրանից առաջ՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստան են այցելել Բելառուսի ռազմաբժշկական ոլորտի ներկայացուցիչները՝ «ՀՀ ՊՆ և Բելառուսի ՊՆ միջև կազմակերպված հանգստի և առողջարանային բուժման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման նախապատրաստման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *