ՀՀ և Բելառուսի ՊՆ-ները կստորագրվեն առողջարանային բուժման ոլորտի գործակցության համաձայնագիր

Հոկտեմբեր 18-ին ՀՀ ՊՆ-ում անցկացված հանդիպման ընթացքում ՀՀ և Բելառուսի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են «ՀՀ ՊՆ և Բելառուսի ՊՆ միջև կազմակերպված հանգստի և առողջարանային բուժման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման նախապատրաստման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի ԶՈւ և Բելառուսի ՊՆ ռազմաբժշկական վարչությունների ղեկավարների հանդիպումը

Հայաստանի ԶՈւ և Բելառուսի ՊՆ ռազմաբժշկական վարչությունների ղեկավարների հանդիպումը

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը և Բելառուսի ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Եսկովը քննարկել են համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը, համաձայնագրով սահմանվող ընդհանուր պարտավորությունները, ռազմաբժշկական ոլորտում համագործակցության հետագա հնարավոր ուղիները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնեղ այլ հարցեր:

ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը Բելառուսի պատվիրակության անդամներին ծանոթացրել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության խնդիրներին, ոլորտի զարգացմանը և բարելավմանը միտված ծրագրերին:

Գնդապետ Ալեքսեյ Եսկովն իր հերթին ներկայացրել է Բելառուսի ՊՆ ռազմաբժշկական վարչության գործունեության կարգին և խնդիրներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *