ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը և ավիացիայի ղեկավար կազմի մեթոդական հավաքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի համաձայն անցկացված միջոցառումներին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:
Մեթոդական հավաքի մասնակիցները տեղեկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ընթացիկ կարգավիճակի մասին, ծանոթացել են առաջատար պետությունների ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման համակարգերի զարգացման ժամանակակից հայեցակարգերին և մոտեցումներին:
Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի նախագահ է ընտրվել ՌԴ ԶՈւ ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետ-դեպարտամենտի պետ Սերգեյ Բայնետովը: