Մայիսի 18-ի ՀՀ նախագահի հրամանագրերովով Արտակ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, իսկ Արտակ Դավթյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում:
Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի կայքում (1, 2):
Նշենք, որ դեռևս 2017 թվականի ապրիլի 14-ին Razm.info-ն հայտնել էր մինչ այս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող Արտակ Զաքարյանի և ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանի ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում նշանակվելու մասին (1, 2):