ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին աջակցելու համար պատժամիջոցներ է սահմանել 3 քաղաքացիական անձի և 4 ընկերության նկատմամբ։ Այս մասին մայիսի 17-ին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։

Պատժամիջոցներ են սահմանվել մասնավորապես Իրանի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության (Iran’s Defense Industries Organization (DIO)) առևտրի հարցերով փոխտնօրեն Մորթեզա Ֆարասթփուրի,  իրանական Shahid Bakeri Industries Group (SBIG) ընկերության տնօրեն Ռահիմ Ահմադիի նկատմաբ։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Հրապարակման մեջ նշվում է, որ Ֆարասթփուրը պայթուցիկ նյութեր է մատակարարել Սիրիայի կառավարությանը։

Բալիստիկ հրթիռների արտադրությանը տեխնոլոգիական, ֆինանսական  և այլ աջակցություն  ցուցաբերելու համար պատժամիջոցներ են սահմանվել նաև Չինաստանի քաղաքացի Ռայան Ռանլինգի, իրանական Matin Sanat Nik Andishan ընկերության  և չինական 3 ընկերությունների նկատմամբ։

Հիշեցնենք, որ փետրվարին  ԱՄՆ-ն «ահաբեկիչներին օգնելու, մարդու իրավունքները խախտելու և բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար» նոր պատժամիջոցներ էր սահմանալ Իրանում, Լիբանանում, Չինաստանում, ԱՄԷ-ում տեղակայված 12 ընկերության և 13 քաղաքացիական անձի նկատմամբ։

Մինչ այդ  Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որի առնչությամբ հունվարի 31-ին  ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում անցկացրեց։ Քննարկմանը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարումը  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի խախտում էր համարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն համապատասխան ձևով կարձագանքի։

Ըստ Իրանի՝  երկրի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է և չի հակասում  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին, քանի որ հրթիռները միջուկային մարտագլխիկներ չեն կրելու։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց  օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *