Իրանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Սերբիայի, Վենեսուելայի, Հնդկաստանի պաշտոնակիցներին

Մոսկվայում անցկացվող Միջազգային անվտանգության  6-րդ համաժողովի ընթացքում Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը հանդիպել է Սերբիայի, Վենեսուելայի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հետ, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Այս մասին ապրիլի 26-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ

Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային, տարածաշրջանային, ինչպես նաև պաշտպանական-ռազմական համագործակցության  ընդլայնմանը առնչվող հարցեր։

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեզի հետ հանդիպմանը նույնպես քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Մինչ այդ Հոսեյն Դեհղանը հանդիպել էր Հնդկաստանի պաշտպանության նախարար Արուն Ջեթլիի հետ։ Հանդիպմանը Դեհղանը նշել է, որ Հնդկաստանը և Իրանը կարող են համագործակցել ծայրահեղականության, ահաբեկչության, թմրանյութերի մաքսանենգության, ծովահենների  դեմ պայքարում։ Դեհղանը կոչ է արել  հարաբերերությունները ընդլայնել մինչև «ռազմավարական մակարդակի»։

Հնդկաստանի պաշտպանության նախարարն էլ շեշտել է, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցելու համար Հնդկաստանը որևէ խոչընդոտ չունի։

Հիշեցնենք,  համաժողովի ընթացքում Հոսեյն Դեհղանը հանդիպել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *