Ադրբեջանում կուրսանտները հրետանային վարժանքներ են անցկացրել

Ապրիլի 28-ին Հեյդարի Ալիևի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի 4-րդ կուրսի կուրսանտները հրետանային կայանքներից մարտական կրակ վարելու վարժանքներ են անցկացրել:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Բաքվի բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտները հրետանային վարժանքներ են կատարել

Բաքվի բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտները հրետանային վարժանքներ են կատարել

Վարժանքների հիմնական նպատակն է ստուգել ուսումնական տարվա ընթացքում կուրսանտների ստացած տեսական գիտելիքների և հմտությունների գործնական կիրառումը մարտական պայմաններին մոտեցված իրավիճակներում:

Վարժանքների ժամանակ ռազմական դպրոցի կուրսանտները կրակել են 122 մմ-ոց Դ-30 հաուբիցներով: Բացի այդ, կուրսանտները տարբեր հեռավարությունների վրա գտնվող շարժվող և անշարժ թիրախների ոչնչացման նորմատիվներ են կատարել:

Ապրիլի 27-ին «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվել նաև Նախիջևանում: Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առողջապահության նախարարության, զորակոչի պետական ծառայության և առանձին համազորային բանակի անձնակազմեր:

Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը սովորում է կրակել «Իգլա-1» դյուրակիր զենիթահրթիռային համալիրով

Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը սովորում է կրակել «Իգլա-1» դյուրակիր զենիթահրթիռային համալիրով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *