Ռուս-տաջիկական զորավարժությանը ներգրավվել է ցամաքային տեխնիկա և ավիացիա

Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները հակաահաբեկչական համատեղ զորավարժության ավարտական փուլին մշակել են անօրիանական զինված խմբավորումների հայտնաբերման, շրջափակման և ոչնչացման գործողություններ։ Այս մասին մարտի 31-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Վարժանքների ավարտական փուլին  ներգրավվել է 2000 զինծառայող, շուրջ 700 միավոր զինտեխնիկա։

Մի-24 հարվածային ուղղաթիռը ռուս-տաջիկական համատեղ զորավարժության ժամանակ

Մի-24 հարվածային ուղղաթիռները ռուս-տաջիկական համատեղ զորավարժության ժամանակ

Զինծառոյղները պայմանական հակառակորդին ոչնչացնելիս օգտագործել են զրահափոխադրիչներ, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Ներգրավվել է նաև ավիացիա՝ մասնավորապես Սու-24Մ ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներ, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ։

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի զինծառայողների և Տաջիկստանի ԶՈւ համատեղ զորավարժությունը անցկացվել է մարտի 27-30-ը, Տաջիկստանի մի քանի զորավարժարաններում։

Զորավարժության վերջին օրը Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները խաղարկել են վարչական օբյեկտների պաշտպանության և Տու-95ՄՍ ու Տու-22Մ3 ռմբակոծիչներով պայմանական հակառակորդի ճամբարի ոչնչացման գործողություններ։

Իսկ մինչ այդ զինծառայողները մշակել են պայմանական ահաբեկիչներին հայտնաբերելու,նրանց շարժման ուղղությունը որոշելու, դիրքավորվելու, քողարկվելու, կապի հաստատման և  միացյալ խմբավորումը ղեկավարելու գործողություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *