Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերը ոչնչացրել են պայմանական ահաբեկիչներին

Տաջիկսատանում տեղակայաված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի  և Տաջիկստանի ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները համատեղ զորավարժության ժամանակ ավիացիայի աջակցությամբ իրականացրել են պայմանական ահաբեկիչների շրջափակման և ոչնչացման գործողություններ։

Այս մասին մարտի 28-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Совместные российско-таджикские учения по блокированию и уничт…

Участники совместного российско-таджикского командно-штабного учения на полигоне Самбули провели учебную операцию по блокированию и уничтожению незаконных вооруженных формирований при поддержке армейской авиации

Posted by Ministry of Defence of the Russian Federation on Tuesday, March 28, 2017

Զինծառայողները մշակել են նաև  պայմանական ահաբեկիչներին հայտնաբերելու,նրանց շարժման ուղղությունը որոշելու, դիրքավորվելու, քողարկվելու, կապի հաստատման և  միացյալ խմբավորումը ղեկավարելու հարցեր։

Զորավարժությունը տևելու է մարտի 27-30-ը։ Վարժանքներն անցկացվում են Տաջիկստանի ԶՈւ «Հարբմայդոն», «Մոմիրակ», «Մասկովսկիյ» և 201-րդ ռազմաբազայի «Լյաուր», «Սամբուլի» զորավարժարաններում։

Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններ  անցկացվում են պարբերաբար, ինչը պայմանավորված է նրանով, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:

Նշենք, որ Ռուսաստանը հակաահաբեկչական ակտիվ պայքար է մղում Հյուսիսային Կովկասում, որտեղ բնակչությունը հիմնականում մուսուլմաններ են, ինչը նպաստում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարների տարածմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *