Ռուսաստանը և Տաջիկստանը հակաահաբեկչական համատեղ զորավարժություն կանցկացնեն

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի զինծառայողները և Տաջիկստանի ԶՈւ-ն մարտի 27-30 հակահաբեկչական համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Այս մասին մարտի 24-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Վարժանքներն անցկացվելու են Տաջիկստանի ԶՈւ «Հարբմայդոն», «Մոմիրակ», «Մասկովսկիյ» և 201-րդ ռազմաբազայի «Լյաուր», «Սամբուլի» զորավարժարաններում։

ՌԴ ուժայիններ

ՌԴ ուժայիններ

Տաջիկստանի ԶՈւ-ից զորավարժությանը ներգրավվելու են մոտոհրաձգային և դեսանտագրոհային բրիգադները, ինչպես նաև ավիացիա։

Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններ  անցկացվում են պարբերաբար, ինչը պայմանավորված է նրանով, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:

Նշենք, որ Ռուսաստանը հակաահաբեկչական ակտիվ պայքար է մղում Հյուսիսային Կովկասում, որտեղ բնակչությունը հիմնականում մուսուլմաններ են, ինչը նպաստում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարների տարածմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *