2018-ից Վրաստանում կգործի պահեստազորի նոր համակարգ

2018 թվականից Վրաստանի ՊՆ-ն նախատեսում է իրականացնել պահեստազորում ակտիվ ծառայության պիլոտային ծրագիր, ինչի կապակցությամբ մշակվել է պահեստազորի եռաբաղադրիչ նոր տարբերակ: Այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվակայքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Ծրագրի երեք բաղադրիչներն են բանակային, տարածքային և մասնագետների ռազերվները:

Պահեստազորի այս նոր տարբերակն առաջարկել էր Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին: Ծրագիրն, ըստ նրա, պետք է իրագործվեր դեռ 2016-ի աշնանը:

Բանակային ռեզերվը պետք է հավաքվի պահեստազորի որակավորված մասնագետներից, որոնք առավելագույս կհամապատասխանեն երկրի ԶՈւ անձնակազմի համար մշակված պայմաններին: Բանակային ռեզերվը կահամլրեն ոչ ավելի, քան 5 տարի առաջ պայմանագրային և սպայական ծառայությունը թողած անձինք:

Ֆիզիկական տվյալներով համապատասխանող և պահանջված մասնագիտություն ունեցող անձինք, ովքեր թողել են ծառայությունը ավելի վաղ քան 5 տարի առաջ, նույնպես կարող են համալրել բանակային ռեզերվը:

Տարածքային ռեզերվը լինելու է Վրաստանի Ազգային գվարդիայի հիմքը: Այստեղ նախապատվությունը տրվելու է պարտադիր զինվորական ծառայություն անցած կամ 5 տարի առաջ պայմանագրային կամ սպայական ծառայությունտ թողած անձինք: Ըստ անհրաժեշտության՝ բանակային և տարածքային ռեզերվների միջև գործելու է նաև փոխարինման սկզբունքը:

Տարածքային ռեզերվը կարող են համալրել նաև պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք, եթե պարտադիր ծառայության անցնեն ռեզերվում:

Մասնագետների ռեզերվը կազմվելու է ըստ մոբիլիզացիայի և հանձնարարությունների իրականացման համար անձի քաղաքացիական գործունեության առանձնահատկությունների և որակավորման: Հաշվառման մեջ կլինեն նաև նաև զինված ուժերում ծառայածները, որոնք կհամալրեն ռեզերվը կամավոր կամ անհրաժեշտության դեպքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *