Թուրքիայի զինուժը զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի սահման

Փետրվարի 26-ին Թուրքիայի զինված ուժերը երկրի տարբեր նահանգներից ռազմական մեքենաներ են տեղափոխել երկրի հարավային Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիայի սահմանակից Էլբեյլի գավառ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը զրահափոխադրիչներ և այլ զինվորական մեքենաներ է ուղարկել անմիջապես Սիրիայի սահման:

Թուրքիայի զինուժը զրահափոխադրիչներ և այլ զինվորական մեքենաներ է ուղարկել անմիջապես Սիրիայի սահման:

Ռազմական մեքենաների շարասյանը ուղեկցել են Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը: Համաձայն աղբյուրի՝ շարասյան մեջ ընդգրկված են եղել նաև Թուրքիայի ԶՈւ զրահափոխադրիչներ:

Մինչ այս՝ փետրվարի 24-ին, Թուրքիայի բանակը հայտարարել է, թե իրենք ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Սիրիայի Ալ-Բաբ շրջանի վրա: Չնայած թուրքական կողմը պնդում է, որ իրենք արագ առաջ են ընթանում, այնուամենայնիվ սա որոշակի կասկածներ է առաջացնում:

Խնդիրն այն է, որ չնայած թուրքական կողմի հայտարարություններին՝ ահաբեկիչների խմբերը դեռ Ալ-Բաբում են և փետրվարի 24-ին պայթուցիկներով լի մեքենաներ են պայթեցրել քաղաքից հյուսիս ընկած Սոսիան բնակավայրի մոտ։ Մասնավորապես, Թուրքիայի զինուժին աջակցող զինյալների շտաբի մոտ տեղի ունեցած պայթյունի ժամանակ մահացել է  60 մարդ: Նույն օրը սպանվել է Թուրքիայի բանակի 2 զինծառայող։ Իսկ ընդհանուր առմամբ Սիրիայում գործողությունների ամբողջ ընթացքում Թուրքիան կորցրել է մոտ 70 զինծառայող:

2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *