Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

Փետրվարի 24-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ շրջանում Թուրքիայի զինուժի՝ ականների և պայթուցիկների հայտնաբերման աշխատանքներ իրականացնելիս պայթյուն է եղել, ինչի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս 3 զինծառայող վիրավորվել է:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Համաձայն աղբյուրի՝ դեպքը տեղի ունեցել Ալ-Բաբից Թադիֆ գնացող ճանապարհի վրա: Վիրավորված զինծառայողները հոսպիտալացվել են:

Այսպիսով՝ Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝  օգոստոսի 24-ից մինչ օրս Սիրիայում սպանվել է Թուքրիայի ԶՈւ 70 զինծառայող, որոնց մեծ մասը՝ հենց Ալ-Բաբում: Սակայն ոչ պաշտոնական տվյալններով թուրքական բանակի կորուստների թիվը ավելի շատ է:  2016 թ․ վերջի դրությամբ Սիրիայում Թուրքիայի կորցրած զրահատեխնիկայի քանակին մասամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ալ-Բաբի շրջանի հյուսիսում՝ Սուսիան գյուղի մոտ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթուցիկներով լցված մեքենա են պայթեցրել Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների տեղակայման վայրում, ինչի հետևանքով մահացել է շուրջ 60 մարդ, այդ թվում նաև քաղաքացիականներ:

Այսպիսով, չնայած թուրքական կողմը պնդում է, որ Թուրքիայի զինուժը և իրենց աջակցող զինյալները արագ կերպով Ալ-Բաբում ընթանում են առաջ և գրեթե ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել շրջանի կենտրոնի վրա, այնուամենայնիվ թե՛ Թուրքիայի զինուժը և թե՛ նրանց աջակցող զինյալները մեծ կորուստներ են տալիս դեռևս Ալ-Բաբում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *