Փետրվարի 26-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքից հարավ-արևելք գտնվող Թադեֆ բնակավայրի մոտ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների միջև: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Սոցցանցերում ևս տարածվել են նորություններ Սիրիայի կառավարական բանակի և թուրքամետ զինյալների բախումների մասին:
«Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հայտնել է, որ բախումների արդյունքում սպանվել է կառավարական ուժերի 22 զինծառայող:
#Breaking || #EuphratesShield#FSA engages in heavy clashes with regime militia near Tadaf, south of #alBab, killing 22 regime fighters pic.twitter.com/1H6y1HJg5V
— FSA News (@FSAPlatform) February 26, 2017
Նույն օրը Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է Թադեֆ բնակավայրը: Փոխանցում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Սակայն հաղորդագրությունում չի նշվում «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ բախումների մասին:
#Tadef liberated By #SAA Tiger forces ✌️#Aleppo #حلب #ElBab #AlBab #تادف pic.twitter.com/4kAPtZ74eq
— Islamic World News (@A7_Mirza) February 26, 2017
Նշենք, որ Թադեֆ բնակավայրը ռազմավարական նշանակություն ունի Հալեպ նահանգում և դրա ազատագրումը հնարավորություն է տալիս կառավարական ուժերին վերահսկողություն սահմանել Սիրիայի հյուսիսում ճանապարհների վրա և այդպիսով ավելի արդյունավետ պայթարել ԻՊ դեմ:
Հիշեցնենք, որ մինչ այդ, երբ Սիրիայի կառավարական բանակը ազատագրել էին ճանապարհը, որը Ալ-Բաբը միացնում է ԻՊ հսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքին և Դեր Զոր նահանգին, վտանգ էր ստեղծվել, որ հնարավոր է բախումներ լինեն սիրիական և թուրքական զինված ուժերի միջև: Սակայն դեռևս որևէ մասշտաբային բախում այս ուժերի միջև չի գրանցվել: