Հալեպն ականազերծող ՌԴ ԶՈւ սակրավորները վերադարձել են Ռուսաստան

Սիրիական Հալեպ քաղաքը ականազերծող ռուս սակրավորները շուրջ 3 ամսյա աշխատանքներից հետո վերադարձել են Ռուսասատան։ Աշխատանքների ընթացքում վնասազերծվել է 36000 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին փետրվարի 21-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ական չկա». ռուսաստանցի ականազերծող զինծառայողի գրառումը Հալեպի շենքերից մեկի պատին

«Ական չկա». ռուսաստանցի ականազերծող զինծառայողի գրառումը Հալեպի շենքերից մեկի պատին

Սակրավորները 2,5 ամսվա ընթացքում ականազերծել են 2956 հեկտար տարածք, 945 կմ ճանապարհ, 4500-ից ավելի շինություն։

Սակրավորները ազատագրված Հալեպը ականազերծելու համար Սիրիա էին մեկնել 2016-ի դեկտեմբերին։

ՌԴ ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում կայացել է սակրավորներին դիմավորելու հանդիսավոր արարողությունը։ Ավելի քան 30 զինծառայող ստացել է պետական և գերատեսչական պարգևներ։

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ,  որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ 78,5 քառ. կմ տարածք, ինչից հետո սկսվել էր զինյալների տարհանումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *