Թշնամին Արցախի շփման գծում և Թալիշի ուղղությամբ կիրառել է հրետանի

Այսօր՝ փետրվարի 24-ի առավոտից սկսած, հակառակորդը մինչև 120 մմ տրամաչափի ականանետներով և Դ-44 տիպի հրանոթներով շարունակել է կրակել Արցախի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից:

Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունները ճնշելու և առաջնագծում վերջինիս հետագա սադրանքները կանխելու նպատակով դիմել են պատասխան գործողությունների:

Ներկա պահին իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *