Փետրվարի 16-ին ԱՄՆ և ՌԴ զինված ուժերի ԳՇ պետերը հանդիպել են Բաքվում

Փետրվարի 16-ին Ադրբեջանում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ԱՄՆ զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի հետ քննարկել են կողմերի ռազմական համագործակցությունը՝ պոտենցիալ ճգնաժամերը կանխարգելելու հարցում: Ամերիկյան կողմը, սակայն, նշում է, որ որևէ քաղաքական խնդիր չի քննարկվել։ Այս մասին հայտնում են ՌԴ և ԱՄՆ ՊՆ կայքերը (1, 2):

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ կողմերն անդրադարձել են նաև միջազգային, այդ թվում՝ մերձավորարևելյան և մի շարք այլ հակամարտությունների լուծման խնդրին։ Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնել են շարունակել նմանատիպ քննարկումները։

Սակայն ամերիկյան կողմի պնդմամբ, կողմերը քննարկել են միայն ռազմական բնույթի հարցեր, մասնավորապես՝ վտանգավոր միջադեպերից խուսափելուն վերաբերող։ Բացի այդ, ԱՄՆ ՊՆ կայքում նշված է, որ սա կողմերի առաջին նմանատիպ հանդիպումն է «հանդիպումից առաջ Ռուսաստանը անեքսիայի է ենթարկել Ղրիմը, ներխուժել Ուկրաինայի տարածք, օժանդակում է Սիրիայում Ասադի ռեժիմին»։ Նաև նշված է, որ Ռուսաստանը վտանգավոր իրավիճակ է ստեղծել Սև ծովում գտնվող ամերիկյան ռազմանավի համար։

Հիշեցնենք, որ նախատեսված հանդիպման մասին Պենտագոնը հայտնել էր փետրվարի 15-ին: Նույն օրը ամերիկյան News York Times պարբերականի կայքը հայտնել էր, որ հանդիպման վայրի համար Ադրբեջանն ընտրելուց առաջ կողմերը քննարկել են Մինսկում կամ Մոսկվայում հանդիպելու տարբերակը, ինչը մերժել է ամերիկյան կողմը:

Արևմտյան Եվրոպայում հանդիպում անցկացնել չի ստացվել, քանի որ գեներալ Գերասիմովը Եվրոպայի կողմից պաժամիջոցների ենթարկվող անձանց ցուցակում է՝ ուկրաինական հակամարտությանն ակտիվ ներգրավված լինելու մեղադրանքով:

Ավելացնենք, որ Ադրբեջանում գտնվելու ընթացքում Դանֆորդին ընդունել են այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ինչպես նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Հասանովը հանդիպել է նաև ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովին: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմակատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը

ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպել է այդ երկրի ՊՆ հրամկազմին

ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպել է այդ երկրի ՊՆ հրամկազմին

2 responses to “Փետրվարի 16-ին ԱՄՆ և ՌԴ զինված ուժերի ԳՇ պետերը հանդիպել են Բաքվում

  1. Pingback: Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել Սիրիայի քրդերի դեմ գործողությունները | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *