Արցախում հակառակորդը կրկին կիրառել է հրանոթ, ականանետներ

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներով, ականանետներով, նռնականետներով ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ավելի քան 85 անգամ (800 կրակոց): Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Արցախի շփման գծում ադրբեջանական կողմի կրակոցների վիճակագրությունը՝ փետրվարի լույսի 17-ի գիշերը

Արցախի շփման գծում ադրբեջանական կողմի կրակոցների վիճակագրությունը՝ փետրվարի լույսի 17-ի գիշերը

Արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ադրբեջանական բանակը կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ, 60 և 82 մմմ ականանետներ ու նռնականետներ՝ ընդհանուր առմամբ արձակելով 21 արկ։

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների։ Այս պահի դրությամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *