Քննարկվել են Գերմանիայում Հայաստանի ԶՈւ զինծառայողների վերապատրաստման հարցեր

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերին և քննարկել հայ-գերմանական երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

Հայաստանի պաշտպանության նախարարի և Հայաստանում Գերմանիայի դեսպանի հանդիպումը

Հայաստանի պաշտպանության նախարարի և Հայաստանում Գերմանիայի դեսպանի հանդիպումը

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրության ներկայացնող տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, Գերմանիայի ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի զինծառայողների կրթության ու վերապատրաստման, Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելությանը համատեղ մասնակցության խնդիրներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է հենց Գերմանիայի ավելի խոշոր զորախմբի հրամանատարության տակ։

Աֆղանստանի առաքելությանը մեկնելուց առաջ հայաստանցի խաղաղապահներն ամեն անգամ երեքշաբաթյա վերապատրաստման վարժանքներ են անցնում Գերմանիայում․ հունվարփետրվար և հունիսհուլիս ամիսներին:

Հայ խաղաղապահը Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախմբում մարզումների ժամանակ

Հայ խաղաղապահը Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախմբում մարզումների ժամանակ (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *