Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հունվարին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, ևս մեկ մահացածի զինծառայող լինելու մասին տվյալները հստակ չեն:

Առկա տվյալների համաձայն՝ կորուստներից մեկը եղել մարտական, մյուս երեքը՝ ոչ մարտական պայմաններում: Բացի այդ հայտնի է դարձել ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն տրամադրել է միայն մեկ մարտական կորստի մասին, ինչպես նաև՝ սոցցանցերում տեղեկությունի հայտնվելուց մեկ օր անց տվյալներ է տրամադրել ևս մեկ ոչ մարտական կորստի մասին: Մյուս երկուսին ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն առհասարակ չի անդրադարձել: Հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ շարունակական քաղաքականությունը, չի բացառվում, որ կորուստների իրական թիվն ավելի մեծ է:

• Հունվարի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող  Բեշիրով Ֆիքրեթ Նուրշիրավան օղլուն (Bəşirov Fikrət Nurşiravan oğlu):

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev)

• Հունվարի 14-15-ին սրտի կանգից մահացել է Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի զինծառայող, նավաստի Մամեդով Ֆամիլ Շամիլ օղլուն (Məmmədov Famil Şamil oğlu)։ Նույն ժամանակահատվածում ականի պայթյունից մահացել է Նամազով Շաքիրը (Namazov Şakir)։ Սակայն առկա փաստերով հնարավոր չէ հասկանալ, նա զինվորական էր, թե՝ ոչ:

• Հունվարի 24-ին հայտնի է դարձել, որ համածառայակիցը սպանել է Ադրբեջանի բանակի Սումգայիթի զորամասի զինծառայող Հեզիևին Նիջաթ (Həziyev Nicat):

• Հունվարի 29-ին Թովուզի շրջանի Էլիբեյլի (Əlibəyli) գյուղի մոտ տեղակայված զորամասի դիրքերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆաթաև Խանալին (Fəttayev Xanəli): Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ զինծառայողն ինքնասպան է եղել:

Հիշեցնենք, որ 2016 թվականին ադրբեջանական զինուժում և ուժային մյուս կառույցներում եղած կորուստների անունների հիման վրա հնարավոր է եղել կազմել 153 կորստի ցուցակ, որից 116-ը մարտական են (~75%), 35-ը՝ ոչ մարտական (~23%), ևս 2-ի մահվան պատճառը մեզ հայտնի չէ։

Այս դեպքում ևս, կորուստների իրական թիվը շատ ավելի մեծ է, ինչին հանգամանորեն անդրադարձել ենք նախորդ տարվա կորուստների ցուցակն ամփոփելիս: Որպես օրինակ միայն նշենք, որ 2017 թ. հունվարին հնարավոր եղավ տվյալներ հավաքել 2016 թ. ընթացքում Ադրբեջանի ՊՆ թաքցրած մեկ սպանված զինծառայողի մասին: Այսպիսով 2016 թ. հայտնի կորուստների թիվը հասել է 154-ի:

Նշենք, որ ադրբեջանական զինուժի կորուստների մասին տվյալները հիմնականում քաղվում են սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից, մահացած զինծառայողների հարազատների վկայություներից: Երբեմն տվյալներ հայտնվում են նաև Ադրբեջանի ՊՆ և ՄԱԿ-ին այդ երկրի արտգործնախարարության ներկայացրած տվյալների անհամապատասխանությունները հայտնաբերելիս:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

One response to “Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հունվարին. Razm.info

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *