[Թարմացված] Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած կորստի մասին

Հունվարի 24-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել էր Ադրբեջանւի Զու երկու թաքցրած զինծառայողի մասին: Սակայն հունվարի 25-ին զինծառայողներից մեկը՝ Մահմուդ Էքբերին, ՊՆ հրապարակած տեսանյութում հայտնել է, որ ինքը ողջ է: Մյուս զինծառայողի մահվան մասին լուրը չի հերքվել:

Հունվարի 24-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 2 սպանված զինծառայողի մասին, որոնցից ոչ մեկի սպանության լուրը երկրի պաշտպանության նախարարությունը չի հայտնել, լրատվամիջոցները չեն գրել։

Աղբյուրը գրում է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Գորանբոյի շրջանի Աշաղի Աղջաքենդ գյուղի բնակիչ, 1992 թ․ մայիսի 14-ին ծնված Էքբերի Մահմուդ Ալի օղլուն (Əkbəri Mahmud Əli oğlu) «շեհիդ է դարձել» (արտահայտությունը ադրբեջաներենում հիմնականում օգտագործում են մարտական պայմաններում սպանված զինծառայողների դեպքում)։

Հունվարի 25-ին Աբդուլլաևը ևս ընդունել է, որ Էքբերիի մահվան մասին լուրը կեղծ էր:

Աբդուլլաևը նաև հայտնել էր, որ Ադրբեջանի բանակի Սումգայիթի զորամասի զինծառայող Նիջաթ Հեզիևին (Nicat Həziyev) սպանել է համածառայակիցը։ Սպանվածն Ադրբեջանի Հաջիգաբուլ շրջանի Մեյնիման գյուղի բնակիչ էր։ Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերը այս զինծառայողի սպանվելու մասին հայտնել են նաև հունվարի 20-ին։ Զինծառայողի մահվան ամսաթիվը հայտնի չէ:

Ավելացնենք, որ 2017 թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ առնվազն 3 սպանված զնծառայողի մասին։

2 responses to “[Թարմացված] Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած կորստի մասին

  1. 41 Аслан
    в том вертолете погиб один из пилотов ,который получил осколочное ранение . Вертолет успешно приземлился и он погиб не в вертолете ,а по дороге в госпиталь .
    Так что займись подсчетом своих )
    Илия21:40
    А ты знаешь имена экипажа второго збитого вертушки в апрелье хотя там кроме экипажа могли и быть десантники! это вы некогда неузнайте потамучто алиев этого не хочет!

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *