ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում հրամանատարական հավաքներ են անցկացվել

ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` հունվարի 16-ից 20-ը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ՝ ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Հավաքների նպատակն է եղել մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական, ցուցադրական և մեթոդական պարապմունքների միջոցով բարձրացնել սպայական կազմի տեսական գիտելիքներն ու մեթոդական պատրաստության մակարդակը, մշակել նրանց ունակությունները մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ:

Կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հավաքների մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում սպայակազմին ծանոթացել պաշտպանական բնագավառի նորարարություններին, ձեռք բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *