Հունվարի 15-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Այսօր՝ Հունվարի 15-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի Արցախի շփման գծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող  Բեշիրով Ֆիքրեթ Նուրշիրավան օղլուի (Bəşirov Fikrət Nurşiravan oğlu) սպանվելու մասին։

Տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում։

Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից նախնական տեղեկություններ են հայտնվել, որ սպանվածը Բեյլագանի զորամասի պայմանագրային զինծառայող էր։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Բեշիրով Ֆիքրեթ Նուրշիրավան օղլուն (Bəşirov Fikrət Nurşiravan oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Բեշիրով Ֆիքրեթ Նուրշիրավան օղլուն (Bəşirov Fikrət Nurşiravan oğlu)

Ադրբեջանական գերատեսչության հաղորդագությունում նշվում է, որ «զինծառայողը սպանվել է հայկական կողմի կրակոցներին պատասխան գործողություններ իրականացնելու ընթացքում»։

Բեշիրով Ֆիքրեթը ծնվել է 1980 թ․՝ Ադրբեջանի Ասթարայի շրջանի Շահաղաջի (Şahağacı) գյուղում։

Նշենք, որ սա 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգում առաջին հայտնի դարձած կորուստն է։

3 responses to “Հունվարի 15-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

  1. Pingback: Հայտնի է դարձել 2017 թ․ Ադրբեջանի ՊՆ թաքցրած առնվազն մեկ կորստի մասին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *