Հայտնի է դարձել 2017 թ․ Ադրբեջանի ՊՆ թաքցրած առնվազն մեկ կորստի մասին

Հունվարի 14-15-ին, նախնական տվյալներով սրտի կանգի հետևանքով, մահացել է Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի զինծառայող, նավաստի Մամեդով Ֆամիլ Շամիլ օղլուն (Məmmədov Famil Şamil oğlu)։ Նույն ժամանակահատվածում հակատանկային ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի բնակիչ Նամազով Շաքիրը (Namazov Şakir)։ Սակայն ստույգ փաստեր չկան, որ ապացուցեն Նամազովի զինվորական լինել կամ չլինելը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։

Այս կորուստների մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները որևէ բան չեն հայտնել։

Հիշեցնենք, որ առավել վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր «հայկական կողմի արձակած կրակոցից» Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ֆիքրեթ Բեշիրովի սպանվելու մասին։

Ավելացնենք, որ 2017 թ․ Ադրբեջանի Զու հայտնի դարձած կորուստների թիվը կազմում է առնվազն 2, իսկ Նամազով Շաքիրինը վերաբերյալ տվյալները հստակեցնելուց հետո կարող է հասնել 3-ի։

One response to “Հայտնի է դարձել 2017 թ․ Ադրբեջանի ՊՆ թաքցրած առնվազն մեկ կորստի մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *