Փետրվարի 9-ին Իսրայելի ԶՈւ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը հարվածել է Սիրիայի հարավարևմտյան Ալ-Կունեյտրա նահանգում տեղակայված Սիրիայի կառավարական բանակի դիրքերին: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Հարվածը եղել է Կունեյտրա նահանգի Ալ-Բաաս քաղաքում տեղակայված զինավանի տարածքում: Հարվածների հետևանքով տուժածներ չկան:
Սիրիական մամուլի փոխանցմամբ՝ այդ հարվածը չի խանգարելու Սիրիայի կառավարական բանակի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու գործում:
Իսրայելի զինված ուժերի հրամանատարությունը, սակայն, հայտարարել է, որ Իսրայելի ԶՈւ զինծառայողները կրակել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին այն բանից հետո, երբ կառավարական բանակի կողմից հրանոթային արկ է ընկել Գուլանի բարձրունքների այն հատված, որը վերահսկվում է հրեաների կողմից: Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz լրատվակայքը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսին Սիրիայի կողմից Իսրայելի օդային տարածք է ներխուժել անհայտ անօդաչու թռչող սարք, որի խոցման համար Իսրայելի զինված ուժերի փորձերն անհաջող են անցել: ԱԹՍ-ն այնուհետ հեռացել է Սիրիայի օդային տարածք:
Նշենք, որ 1974 թվականից Ալ-Կունեյտրա նահանգի համանուն քաղաքը գտնվում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնող զինված ուժերի հսկողության ներքո։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info