Իսրայելը չի կարողացել չեզոքացնել Սիրիայից իր տարածք մտած ԱԹՍ-ն

Կիրակի օրը՝ հուլիսի 17-ին, Սիրիայի կողմից Իսրայելի օդային տարածք է ներխուժել անհայտ անօդաչու թռչող սարք, որի խոցման համար Իսրայելի զինված ուժերի փորձերն անհաջող են անցել: ԱԹՍ-ն այնուհետ հեռացել է Սիրիայի օդային տարածք: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը:

Սիրիայից Իսրայել ներխուժած ԱԹՍ-ն խոցելու համար Իսրայելի բանակի Patriot ՀՕՊ համակարգի արձակած հրթիռը

Սիրիայից Իսրայել ներխուժած ԱԹՍ-ն խոցելու համար Իսրայելի բանակի Patriot ՀՕՊ համակարգի արձակած հրթիռը

Անօդաչուն խոցելու համար Իսրայելի զինված ուժերը դրա ուղղությամբ սկզբից արձակել են ամերիկյան Patriot ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի երկու հրթիռ, որոնք չեն կարողացել խոցել թիրախը:

Այնուհետև, ըստ իսրայելական Haaretz լրատվակայքի, «օդ-օդ» դասի հրթիռով սարքը խոցելու փորձ է արել նաև Իսրայելի օդուժի F-16 կործանիչներից մեկը:

Այս փորձը նույնպես ձախողվել է, և քանի որ սարքը Սիրիայից Գոլանի բարձունքների հատվածում Իսրայելի օդային տարածքում խորացել էր ընդամենը 4 կմ, այս ընթացքում այն հասցրել է վերադառնալ Սիրիայի օդային տարածք:

Ավելի ուշ Իսրայելի ԶՈւ տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենք սարքին հետևել են դեռևս Սիրիայի օդային տարածքում: Հետաքննություն է տարվում պարզելու համար սարքի տեսակը և պատկանելիությունը:

One response to “Իսրայելը չի կարողացել չեզոքացնել Սիրիայից իր տարածք մտած ԱԹՍ-ն

  1. Pingback: Իսրայելը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *