ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսի հայեցակարգը, նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պլանը։
ArmHiTec-2016 ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 13-15-ին Erevanexpo ցուցահանդեսային համալիրում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ցուցահանդեսի թարմացված թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմականտեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, առաջին պլան մղելով նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները։ Ցուցահանդեսն ընդգրկում է հետևյալ բաժինները.
- մարտի կառավարման համակարգեր,
- հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր,
- զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր,
- ռոբոտատեխնիկական համակարգեր,
- անօդաչու ավիացիա,
- թռչող ապարատներ և համակարգեր,
- անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ,
- հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ,
- ճշգրիտ զենք,
- լազերային տեխնոլոգիաներ,
- օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ եւ համակարգեր,
- ՀՕՊ միջոցներ,
- ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ,
- «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք
- այլ թեմատիկ բաժիններ:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info
Pingback: ArmHiTec-2016 ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնի 28 ընկերություն | Ռազմ.info