Իսրայելը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի դիրքերին

Փետրվարի 9-ին Իսրայելի ԶՈւ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը հարվածել է Սիրիայի հարավարևմտյան Ալ-Կունեյտրա նահանգում տեղակայված Սիրիայի կառավարական բանակի դիրքերին: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը: 

ՄԱԿ-ի խաղաղապահը՝ Գոլանի բարձունքներում

ՄԱԿ-ի խաղաղապահը՝ Գոլանի բարձունքներում

Հարվածը եղել է Կունեյտրա նահանգի Ալ-Բաաս քաղաքում տեղակայված զինավանի տարածքում: Հարվածների հետևանքով տուժածներ չկան:

Սիրիական մամուլի փոխանցմամբ՝ այդ հարվածը չի խանգարելու Սիրիայի կառավարական բանակի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու գործում:

Իսրայելի զինված ուժերի հրամանատարությունը, սակայն, հայտարարել է, որ Իսրայելի ԶՈւ զինծառայողները կրակել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին այն բանից հետո, երբ կառավարական բանակի կողմից հրանոթային արկ է ընկել Գուլանի բարձրունքների այն հատված, որը վերահսկվում է հրեաների կողմից: Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz լրատվակայքը:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսին Սիրիայի կողմից Իսրայելի օդային տարածք է ներխուժել անհայտ անօդաչու թռչող սարք, որի խոցման համար Իսրայելի զինված ուժերի փորձերն անհաջող են անցել: ԱԹՍ-ն այնուհետ հեռացել է Սիրիայի օդային տարածք:

Նշենք, որ 1974 թվականից Ալ-Կունեյտրա նահանգի համանուն քաղաքը գտնվում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնող զինված ուժերի հսկողության ներքո։

One response to “Իսրայելը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի դիրքերին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *