ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթացի են մասնակցում

Հունվարի 16-ին Վրաստանի ՊՆ Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում մեկնարկել է ձմեռային դասընթաց, որին վրաստանցի զինծառայողների հետ մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ: Դասընթացը կտևի մինչև փետրվարի 10-ը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Լիտվայից, Ֆրանսիայից և Հայաստանից զինծառայողները լեռնային պատրաստություն են անցնում Վրաստանում

Լիտվայի, Ֆրանսիայի և Հայաստանի զինված ուժերի զինծառայողները լեռնային պատրաստութան դասընթաց են անցնում Վրաստանում

Դասընթացը անցկացվում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում: Դասընթացին մասնակցում են նաև զինծառայողներ Լիտվայից և Ֆրանսիայից:

Ձմեռային պատրաստության դասընթացը բաղկացած է 2 փուլից: Դասընթացի առաջին փուլը կանցկացվի Օրփոլո զորավարժարանում, որտեղ մասնակիցները լեռնային պայմաններում կրակային պատրաստություն կանցնեն:

Երկրորդ փուլը կանցկացվի Գուդաուրիում, որտեղ էլ ձյան պայմաններում մասնակիցները, պայմանականորեն ձնաբքում մնացած մարդկանց փրկելու համար որոնողափրկարարական և տարհանման աշխատանքներ կտանեն։

Նշենք, որ դասընթացը անցկացվել է նաև 2016-ին փետրվարին, մասնակցում էր նաև Հայաստանի ԶՈւ 2 զինծառայող։

One response to “ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթացի են մասնակցում

  1. Pingback: ՀՀ ԶՈւ զինծառայողները լեռնային պատրաստության դասընթաց են անցնում Վրաստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *