Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ավելի քան 100 դիպուկահար մեկամսյա պատրաստություն են անցնում բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում։ Վարժանքներն անցկացվելու են ցերեկային և գիշերային ժամերին։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Վարժանքներին դիպուկահարները զույգերով վարելու են ուսումնական մարտ, սովորելու են ՍՎԴ և «Վինտորեզ» դիպուկահար հրացաններով։
Զինծառայողները յուրացնելու են նաև բարձրլեռնային, ձմեռային պայմաններում քողարկվելու, հեռաչափեր, ռադիոկայաններ, հետախուզության, նավիգացիոն համալիրներ օգտագործելու հմտություններ։
Դիպուկահարների պատրաստությունը ավարտվելու է մրցույթով, որի ժամանակ զինծառայողները անծանոթ տեղանքում դահուկով պետք է հաղթահարեն 3 կմ տարածություն և վարեն հրաձգություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերին, «Կամխուդում» վարժանքներ էին անցկացնում ռազմաբազայի հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների ավելի քան 100 դիպուկահար։