ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում Վրաստանի Սախչերեի լեռնային պատրաստության դպրոցում անցկացվում է բազային պատրաստության կուրս, որին մասնակցում են նաև Հայաստանցի զինծառայողներ: Դասընթացը կտևի մինչը մարտի 10-ը: Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԶՈւ զինծառայողների հետ միասին պատրաստություն են անցնում նաև զինծառայողներ Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից, Հունգարիայից և Լիտվայից:
Երեք շաբաթվա ընթացքում կուրսանտները կուսումնասիրեն լեռնային, դահուկային պատրաստության և լեռնային թաքստոցների կազմակերպման սկզբունքները: Կիրականացնեն ռազմերթ՝ հաղթահարելով ձնային պատնեշներ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները այս տիպի վարժանքներին մասնակցում են կանոնավար կերպով: Նախորդ դասընթացը, որին մասնակցել են Հայաստանը ներկայացնող զինծառայողները, ավարտվել է օրեր առաջ՝ փետրվարի 10-ին:
One response to “ՀՀ ԶՈւ զինծառայողները լեռնային պատրաստության դասընթաց են անցնում Վրաստանում”