Հայաստանն ունի մարտական հերթապահություն անցած 200 հազար պահեստազորային. նախարար

Հունվարի 15-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախարարը որոշ թվեր է հրապարակել Հայաստանի զինված ուժերի պահեստազորի մասին՝ անդրադառնալով ազգ-բանակ հայեցակարգին:

«Մենք ունենք գրեթե 200 հազար քաղաքացի, որոնք անցել են մարտական հերթապահություն և այսօր պահեստազորում են: Մենք ունենք գրեթե կես միլիոն քաղաքացիներ, որ անկախության այս տարիներին անցել են զինվորական ծառայության միջով»:

Այս մասին նախարար Սարգսյանը հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ:

Հարցազրույցի ընթացքում Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին և նշել է, որ քննարկվում և ուսումնասիրվում է հնարավորությունը, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ Դիլիջանում կառուցված ուսումնական կենտրոնը փոխանցվի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին, և վարժարանը տեղափոխվի այնտեղ:

«Ես հանրապետության նախագահին և վարչապետին խնդրել եմ քննարկել այդ հաստատությունը Մոնթե Մելքոնյան վարժարանի համար զինված ուժերին փոխանցելու խնդիրը», — նշել է Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարի ամբողջական հարցազրույցը ստորև.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *