Ադրբեջանում շահագործման է հանձնվել իսրայելական արտադրության 3-րդ պարեկային կատերը

Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է երկրի պետական սահմանապահ ծառայության՝ Թյուրքան ավանում գտնվող նավերի կառուցման և վերանորոգման կենտրոն և ծանոթացել իսրայելական արտադրության 3-րդ սերնդի Shaldag Mk V արագընթաց 3-րդ պարեկային կատերին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի նախագահը ծանոթացել է սահմանապահ պետծառայության S-203 պարեկանավին:

Ադրբեջանի նախագահը ծանոթացել է սահմանապահ պետծառայության S-203 պարեկանավին:

Ալիևին ուղեկցել է պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը: Պարեկային նավը կրում է S-203 կողային համարը:

Թյուրքան ավանում 2011 թ. իսրայելական զենքի արտահանման  SIBAT գործակալության և  Israel Shipyards նավաշինական գործարանի հետ կնքված համաձայնագրով Ադրբեջանի համար հավաքվում են իսրայելական արտադրության 6 միավոր Shaldag Mk V արագընթաց պարեկային կատերներ և  OPV 62 (Saar 62) փոքր հրթիռային կատերներ:

Մինչ օրս Ադրբեջանի համար արտադրած և շահագործման հանձնված 6 միավոր Shaldag պարեկանավերը կրում են S-301 ” S-306 կողային համարները: Saar 62 փոքր հրթիռային նավերից շահագործման է հանձնվել երկու միավոր (S-201, S-202), որոնցից 1-ինը՝ 2015 թ. սեպտեմբերրին, 2-րդը՝ 2016 թ. հունիսին:

«Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության» կենտրոնի (ЦАМТО) տվյալներով՝ նավերի համար Ադրբեջանն իսրայելական կողմին պետք է վճարեր 260 մլն ԱՄՆ դոլար: Սակայն դրանից 100 միլիոնը Saar-72 հրթիռային կատերների համար է, որոնք պետք է մատակարարվեն, կամ հավաքվեն Ադրբեջանում 2017 թ․։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *