Փետրվարի 12-ին Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում ավարտվել է ձմեռային վերապատրաստման փուլը, որին մասնակցում էր նաև Հայաստանի ԶՈւ 2 զինծառայող։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դասընթացի ավարտին մասնակցել և մասնակիցներին վկայականներ է հանձնել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն վկայականներ է հանձնում հայաստանցի զինծառայողներին

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային փուլի դասընթացն ավարտած զինծառայողները։ Փետրվարի 12, 2016թ.
Նշենք, որ դասընթացը սկսվել էր հունվարի 19-ին։ Մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների 13 զինծառայող։ Վրաստանցի զինծառայողների հետ վերապատրաստվում էին նաև Թուրքիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Լատվիայի զինծառայողներ։
Ձմեռային վերապատրաստման դասընթացը բաղկացած էր 2 փուլից։ Առաջին փուլն անցկացվել է Օրփոլո զորավարժարանում, որտեղ մասնակիցները լեռնային պայմաններում կրակային պատրաստություն են անցնել։ Երկրորդ փուլն անցնել է Գուդաուրիում, որտեղ էլ ձյան պայմաններում մասնակիցները պայմանականորեն ձնաբքում մնացած մարդկանց փրկելու համար որոնողափրկարարական և տարհանման աշխատանքներ են արել։
Դասընթացը վարել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի հրահանգիչները՝ գնահատելով յուրաքանչյուր զինծառայողի առաջադրանքը կատարելու ընթացքում։
Հավելենք, որ դեռևս 2007 թվականից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։ 2014 թ. հրապարակվել է Սաչխերեում 2007-ից մինչ 2014թ. դասընթացների մասնակցած զինծառայողների թիվը։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։
Այսպիոսով՝ 2007թ. Հայաստանից վերապատրաստվել է 11 զինծառայող, 2011թ.՝ 21, 2012թ.՝ 62, 2013թ.՝ 113, 2014թ. ՝ 26 զինծառայող։
Ռազմինֆոն բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին հաշվել է ՀՀ ԶՈւ 18 զինծառայողի, ովքեր վերապատրաստվել են Սաչխերեում։ 2016 թվականին սա առաջին վերապատրաստումն էր, ու ՀՀ ԶՈւ-ն ներկայացված է եղել 2 զինծառայողով։
Հավելենք, որ դպրոցը բացվել է 2006 թվականին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010 թվականից ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 7 – 13 փետրվարի, 2016 | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային դասընթացին | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ զինծառայողներն ավարտել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային դասընթացը | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթացի են մասնակցում | Ռազմ.info