Իրանի ՀՕՊ զորավարժությանը տեղական արտադրության ԶՀՀ-ներ են կիրառվել

Իրանի բանակի «Խաթեմ ալ Անբիա»  ՀՕՊ ստորաբաժանման «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության երկրորդ օրը կիրառվել են տեղական արտադրության միջին հեռահարության «Մարսադ» և  ցածր հեռահարության «Յա Զահրա» հրթիռային համակարգերը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Զորավարժության երկրորդ փուլում ըստ մշակված սցենարի՝ պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքը հայտաբերելուց հետո «Մարսադ» ԶՀՀ-ից հրթիռ է  արձակվել թիրախի ուղղությամբ, մեկ այլ թիրախ էլ խոցել է «Յա Զահրա» ԶՀՀ-ն։

Իրանական արտադրության «Մարսադ» զենիթահրթիռային համալիրը

Իրանական արտադրության «Մարսադ» զենիթահրթիռային համալիրը

«Մարսադը»  ամերիկյան արտադրության MIM-23 Hawk ԶՀՀ-ի իրանական տարբերակն է, օգտագործում է իրանական արտադրության «Շալամչե» հրթիռներ։

«Յա Զահրան» նույնպես իրանական արտադրության է,  կարող է միաժամանակ հայտնաբերել 30 և հետևել 12 թիրախի, օգտագործում է «Սաղեբ» հրթիռներ։

Հրթիռի արձակում «Մարսադ» ԶՀՀ-ից . «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժություն

Հրթիռի արձակում «Մարսադ» ԶՀՀ-ից . «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժություն

«Մարսադ» ԶՀՀ-ից արձակված հրթիռը. «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժություն

«Մարսադ» ԶՀՀ-ից արձակված հրթիռը. «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժություն

«Վելայեթի երկնքի պաշտպաններ  7» զորավարժությունը մեկնարկել է  դեկտեմբերի 26-ին։ Ընդգրկում է հիմնականում հարավային  Բուշեհր, Հորմոզգան, Խուզիսթան նահանգների օդային տարածքները:

ՀՕՊ ուժերից բացի, զորավարժությանը ներգրավված են նաև բանակի և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ու հրետանային ուժեր, «Բասիջը», ոստիկանական ստորաբաժանումներ, Ֆ-4 կործանիչներ։

Վարժանքներին փորձարկվելու են տեղական արտադրության ռադարային, հրթիռային համակարգեր, ռադիոէլեկտրոնային հետախուզության կայաններ։

Իրանի ՀՕՊ  նույնանուն նախորդ՝ «Վելայեթի երկնքի պաշտպաններ  6» զորավարժությունը անցկացվել է 2015թ. սեպտեմբերին:

«Յա Զահրա» զենիթահրթիռային համալիրը զորավարժության «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության ժամանակ

«Յա Զահրա» զենիթահրթիռային համալիրը զորավարժության «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության ժամանակ

«Մարսադ» ԶՀՀ-ի թիրախ անօդաչուն

«Մարսադ» ԶՀՀ-ի թիրախ անօդաչուն

One response to “Իրանի ՀՕՊ զորավարժությանը տեղական արտադրության ԶՀՀ-ներ են կիրառվել

  1. Pingback: Իրանը զորավարժության ժամանակ տեղական արտադրության ՀՕՊ հրթիռ է կիրառել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *