«Իսլամական պետությունը» թուրքական զինուժից տանկեր է գրավել․ տեսանյութ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են թուրքական զինուժից Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ ընթացող մարտերում գրավված 2 միավոր Leopard 2A4 տանկ և մեկ միավոր ACV-15 հետևակի մարտական մեքենա։

ԻՊ-ն թուրքական տանկերը վերցրել է Ալ-Բաբ քաղաքի մոտ տեղակայված հոսպիտալի հատվածում՝ թուրքական զինուժի դեմ հակագրոհի ժամանակ։ Նույն հոսպիտալի մոտ դեկտեմբերի 21-ին ԻՊ-ն թուրքական տանկ, զրահամեքենաներ էր պայթեցրել։ Թուրքական կողմը հայտնել է 16 զինծառայողի կորստի մասին՝ միայն դեկտեմբերի 21-ի մարտերի հետևանքով։ Վիրավորների թիվը անցնում էր 30-ը։

Մինչ այս ԻՊ-ն մի քանի հայտնել էր անգամ թուրքական զինուժի տանկ խոցելու մասին։ Սակայն ռազմավարի մասին հայտարարություններ չէին եղել։

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին ԻՊ-ն տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր ինչպես են իսլամական զինյալները ողջակիզում Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայողի։ Այդ զինծառայողներին ևս գերեվարել էին Ալ-Բաբի մոտ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Այդ ճանապարհին կարևոր հանգույց է Ալ-Բաբը, որը ներկայում «Իսլամական պետության» վերահսկողության տակ է։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի համար անչափ կարևոր է գրավել հենց այդ քաղաքը։ Այն նաև Հալեպին է բավականին մոտ տեղակայված, ու կարևոր ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի հյուսիսում։

ԻՊ-ն ռազմավար է վերցրել Թուրքիայի ԶՈւ Leopard 2 տանկ

ԻՊ-ն ռազմավար է վերցրել Թուրքիայի ԶՈւ Leopard 2 տանկ

ԻՊ-ն ռազմավար է վերցրել Թուրքիայի ԶՈւ ACV-15 հետևակի մարտական մեքենա

ԻՊ-ն ռազմավար է վերցրել Թուրքիայի ԶՈւ ACV-15 հետևակի մարտական մեքենա

ԻՊ-ի ձեռքն անցաշ թուրքական զնիուժի հանդերձանք

ԻՊ-ի ձեռքն անցաշ թուրքական զինուժի հանդերձանք

ԻՊ-ի ձեռքն անցաշ թուրքական զնիուժի հանդերձանք

ԻՊ-ի ձեռքն անցաշ թուրքական զինուժի հանդերձանք

Ալ-Բաբի հոսպիտալի տարածքը՝ ԻՊ հարձակումից հետո

Ալ-Բաբի հոսպիտալի տարածքը՝ ԻՊ հարձակումից հետո

ԻՊ-ն թուրքական տանկ է խոցել

ԻՊ-ն թուրքական տանկ է խոցել

One response to “«Իսլամական պետությունը» թուրքական զինուժից տանկեր է գրավել․ տեսանյութ

  1. Pingback: Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիային սահմանակից նահանգներում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *