Ռուսաստանը Սերբիային նվիրելու է 6 կործանիչ, 30 տանկ և այլ զենքեր

Ռուսաստանն անվարձահատույց Սերբիային է փոխանցելու 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնց արդիականացման համար Սերբիան կծախսի 180-230 մլն եվրո (190-240 մլն դոլար): Այս մասին, ըստ սերբական Tanjug գործակալության, հայտարարել է Սերբիայի վարչապետը: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Դրանից բացի, Սերբիան կստանա նաև 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք:

Սերբական կողմը բանակցություններ է վարել նաև հակաօդային պաշտպանության Բուկ-Մ2 և «Տունգուսկա» համակարգեր գնելու վերաբերյալ, սակայն ըստ Սերբիայի վարչապետի, դրանց վերաբերյալ պայմանավորվածությունները կլինեն 2018 թվականին:

2 responses to “Ռուսաստանը Սերբիային նվիրելու է 6 կործանիչ, 30 տանկ և այլ զենքեր

  1. Pingback: Բելառուսը Սերբիային նվիրում է ՄիԳ-29 կործանիչներ և Բուկ-Մ1 ԶՀՀ-ներ | Ռազմ.info

  2. Pingback: Մինչև մայիս Ռուսաստանը Սերբիային անվարձահատույց կփոխանցի 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *