Հալեպի ազատագրումից հետո արդեն տարհանվել է շուրջ 6000 մարդ

Սիրիայի կառավարական ուժերի Հալեպ քաղաքի՝ զինյալ խմբավորումներից ազատագրումից հետո, քաղաքից տարհանվել է շուրջ 6400 մարդ, այդ թվում նաև մոտ տարբեր զինյալ խմբավորումների 3000 զինյալ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալություն:

Հալեպ. 2016 սեպտեմբեր

Հալեպ. 2016 սեպտեմբեր

Հալեպից մարդկանց տարհանումը իրականացնում է  Ռուսաստանի՝ Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի կողմից, դրան աջակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները:

Խաղաղ բնակչությանը և զինյալներին դուրս են բերվում նախապես ստեղծված տարանցիկ միջանցքներով:

Զինյալների և նրանց ընտանիքի անդամները հիմնականում տեղափոխվում են Սիրիայի հյուսարևմտյան Իդլիբ քաղաք: Արևելյան Հալեպում մնացած զինյալների և նրանց ընտանիքների տարհանումը իրականացնում է ռուսաստանյան կենտրոնը՝ Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությամբ: Սիրիայի իշխանությունները երաշխավորել են զինյալ խմբավորումների այն գրոհայինների անվտանգությունը, ովքեր համաձայնել են դուրս գալ Հալեպի արևելյան թաղամասերից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք:

Նշենք, որ մեզ հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանը չբացառեց, որ գուցե որոշակի համաձայնություն կա ուժերի մեջ , որ ընդդիմադիրները Հալեպը լքեն, ինչի դիմաց կառավարական ուժերը չեն շարժվի Իդլիբի ուղղությամբ: Միևնույն ժամանակ արաբագետը նշեց, որ Հալեպը ազատագրելուց հետո Սիրիայի կառավարական ուժերը հնարավարություն են ստանում ակտիվանալ Սիրիայի այլ ռազմաճակատներում: Հնարավոր է, որ այդ ճակատներից մեկը դառնա հենց Իդլիբ նահանգ, որտեղ և տեղափոխվում են զինյալները:

Ըստ Գրիգորյանի՝ հնարավոր է, որ Սիրիայի բանակը ակտիվ ռազմական գործողություններ ծավալի նաև Իդլիբ նահանգում, որովհետև ընդդիմադիրների հիմնական օգնությունը, սպառազինությունը, հիմնական կուտակումները Իդլիբում են:

Զինյալ խմբավորումների վերահսկողությունից Հալեպն ազատագրելու մասին դեռևս դեկտեմբերի 13-ին հայտարարել են Սիրիայի իշխանությունները:

Նշենք, որ սիրիական ճգնաժամը սկսել է 2011 թվականից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական զորքերը բախումների են գնում տարբեր ռազմական խմբավորումների զինյալների հետ:

3 responses to “Հալեպի ազատագրումից հետո արդեն տարհանվել է շուրջ 6000 մարդ

  1. Pingback: Հալեպում դադարեցվել է զինյալների դուրսբերումը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  3. Pingback: Հալեպից տարհանվել է շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև զինյալներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *