Ավարտվել է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական՝ 71-րդ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

ԱՊՀ պաշտպանության նախարարները 2016-ի նոյեմբերի 30-ի հերթական նիստից հետո

ԱՊՀ պաշտպանության նախարարները 2016-ի նոյեմբերի 30-ի հերթական նիստից հետո

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր, ամփոփվել են 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2017 թ.-ին պլանավորված համատեղ աշխատանքային ուղղությունները:

Նիստի արդյունքներով որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, ինչպես նաև հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական և կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բելառուսի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ ստորագրել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2017թ. համագործակցության ծրագիրը:

Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։  Կողմերը հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017 թ. համագործակցության ծրագիրը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նիստի ընթացքում քննարկելու էին ԱՊՀ պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորղ ավելի քան 20 փաստաթուղթ: Ամփոփվելու էր 2016 թ., ինչպես նաև պլանավորվելու էր 2017 թ. համատեղ աշխատանքների ուղղությունները:

One response to “Ավարտվել է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *