«Բանակային միջազգային խաղերի» մրցույթները կանցկացվեն նաև Ադրբեջանում

2017 թվականին «Բանակային միջազգային  խաղերի»  մի շարք մրցույթներ անցկացվելու են Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Փոխանցում  է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Մինչ այս «Բանակային միջազգային խաղերն» անցկացվել են Ռուսաստանում, խաղերին մասնակցել են 21 երկիր, որպես դիտորդ ներգրավվել է 9 պետություն։

Մրցույթն այս ձևաչափով անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, ինչպես օրինակ «տանկային բիաթլոնը», առանձին ձևաչափով անցկացվում էին նաև մինչ այդ:

Հայաստանը մասնակցել է բոլոր տարիներին և մասնավորապես 2014-ին գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին:

3 responses to “«Բանակային միջազգային խաղերի» մրցույթները կանցկացվեն նաև Ադրբեջանում

  1. Pingback: «Միջազգային բանակային խաղերի» ընթացքում կանցկացվի նաև ԱԹՍ ստորաբաժանումների մրցույթ | Ռազմ.info

  2. Pingback: 102-րդ ռազմաբազայի տանկիստները պատրաստվում են «Տանկային բիաթլոնի» ընտրական փուլին | Ռազմ.info

  3. Pingback: Տանկային բիաթլոնի համար նոր թիրախներ են ստեղծվում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *